Դավիթ Հարությունյանը «դիսկոմֆորտի» մեջ է. Կարեն Կարապետյանը նրան իջեցրել է աստղային բարձունքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Դավիթ Հարությունյանը, որը երեկ «ոսկե բանալի» է ստացել, կառավարության «վերջին մոհիկաններից է», նա նախարար է աշխատում 1998 թվականից, ապա 2007-ին պատգամավոր է ընտրվել, իսկ 2014-ից կրկին վերադարձել գործադիր՝ որպես աշխատակազմի դեկավար-նախարար։ Ու թեև նա օրեր առաջ վերանշանակվեց իր պաշտոնին, բայց կառավարության աղբյուրներն ասում են, թե «դիսկոմֆորտի» մեջ է, քանի որ Կարեն Կարապետյանը նրան այնպես չի ընդունում, ինչպես Հովիկ Արգամիչը։

Կարապետյանը խորանում է նրա ներկայացրած հարցերի մեջ, երբեմն՝ «չորում», և դա նկատելի է անգամ կառավարության նիստերի ժամանակ։ Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանակը ոգևորված է սրանից, նրանք ասում են. «Նոր վարչապետը Դավիթ Հարությունյանին իջեցրել է աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս