Նաիրա Զոհրաբյանը խոստացել է՝ Վարդևան Գրիգորյանի վերաբերյալ հայտնի պաստառը «անձամբ է ուտեցնելու պաստառի հեղինակների պապաներին». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը երեկ կոչով դիմել է գյումրեցիներին զսպվածություն ցուցաբերել, թոթափել լարվածությունը, քանի որ հոկտեմբերի 2-ին հաջորդելու է ամսի 3-ը, և իրենք բոլորով շարունակելու են ապրել Գյումրիում։ Մինչդեռ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել է՝ Վարդևան Գրիգորյանի վերաբերյալ հայտնի պաստառը «անձամբ է ուտեցնելու պաստառի հեղինակների պապաներին»։ Սա տիկին Զոհրաբյանը խոստացել է անել ընտրություններից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս