ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեմ չէ, որպեսզի իր դստրերը ծառայեն ամերիկյան զինված ուժերում: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է չորեքշաբթի օրը ԱՄՆ Ֆորտ-Լի ցամաքային զորքերի բազայի զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես նրանց կասեի. «Գործի անցեք»»,-ասել է Օբաման: Նա հիշեցրել է, որ ինքը 18 տարեկանից ծառայության է անցել:
«Այդ ժամանակ դեռ նոր էր ավարտվել Վիետնամի պատերազմը, ակտիվ պայքարներ չկային, ոչ ոք մեզ վրա չէր հարձակվում, այդ իսկ պատճառով ես ընտրեցի այլ ճանապարհ և չանցա ռազմական ծառայության»,-պարզաբանել է ԱՄՆ նախագահը: Նա նաև գոհունակություն է հայտնել, թե ինչ վիճակում են գտնվում երկրում ռազմական հաստատությունները:
«Եթե Մալիան և Սաշան ընտրեն այդ ուղին, ես հպարտ կլինեմ»,-խոստովանել է Օբաման: