Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հերթական հանձնարարականները տվեց:
«Հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին վերանայել ՊՈԱԿ-ների գործունեությունների նպատակահարմարությունը և առաջարկներ ներկայացնել դրանց նպատակահարմարության և օպտիմալացման առումով», – նշեց նա: Վարչապետի խոսքով` կան ՊՈԱԿ-ներ, որոնց ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում: Նույն հանձնարարությունը նա տվեց ԾԻԳ-երի առումով և հանձնարարեց վերանայել նաև դրանց գործունեությունը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: