Ով է Մեսսիի փոխարեն հրավիրվել Արգենտինայի հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան հրապարակել է ընտրանու կազմը, որը պատրաստվելու է Պերուի և Պարագվայի հետ ընտրական հանդիպումներին:

Արգենտինացիների հայտացուցակից վնասվածի պատճառով բացակայում են Լիոնել Մեսսին, Լուկաս Բիգլիան և Աուգուստո Ֆերնանդեսը:

Հրավիրված ֆուտբոլիստների թվում առջևի գծի խաղացող է միայն Լուկաս Ալարիոն:

23-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթում»: Ալարիոն Արգենտինայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման՝ խփելով 2 գոլ:




Լրահոս