Կոնդի բնակիչները փորձում էին փակել Տիգրան Մեծ պողոտան. Արման Թաթոյանը հանդիպեց նրանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնդի, Ֆիրդուսի և Տիգրան Մեծի բնակիչները քիչ առաջ փորձում էին փակել Տիգրան Մեծ պողոտան: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, այնտեղ կային նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր թույլ չտվեցին, որպեսզի ճանապարհը փակվի: Այս ամենից հետո բնակիչները գնացին կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց հետ զրուցեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Լսելով բնակիչների պահանջները` Արման Թաթոյանը խոստացավ երկու օրվա ընթացքում ուսումանսիրել դրանք և հանդիպում կազմակերպել:

Նշենք, որ բնակիչների բնակարանները գերակա շահ են ճանաչվել, և նրանք Կառավարությունից պահանջում են իրենց բնակարանները:

14513738_1319159938124054_768800267_o

14466445_1319160361457345_345941627_o

14522059_1319162601457121_372565786_o




Լրահոս