
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08:12-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցուլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գիշերն արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 12 տան մոտակայքում գտնվող անասնագոմ և հոշոտել 1 ցուլիկ, իսկ «Շորեր» կոչվող տարածքում` 1 ոչխար: