Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի և Լյովա Խաչատրյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:
Նախագծով պատգամավորներն առաջարկում են ստեղծել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործունեությունն ուսումնասիրող, իսկ այնուհետև նաև ընկերությունում ներդրումային պարտավորությունների մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով:
ԲՀԿ-ականները նաև առաջարկում էին, որ ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ» գործարանը հայտարարել արդյունաբերական գոտի և 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից: Սակայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց, թե նախաձեռնությունը միանգամից մերժելը կարող է լուրջ հասարակական դժգոհություն առաջացնել: Նա երեք օր խնդրեց կառավարությունից հարցը պատգամավորների հետ քննարկելու համար: