Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն: Ըստ այդ փոփոխության, կանոնակարգվում են ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրականացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը:
Այս փոփոխության հետ կապված առարկություն ուներ ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը: «Հույս ունեմ, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է: Նոր առաջարկ կներկայացնենք վերաբաշխման վերաբերյալ: Սակայն խնդրում եմ գերատեսչությունների ղեկավարներին, որ խիստ պահպանողական լինեն` վերաբաշխումների հետ կապված, որովհետև մենք ունենք լուրջ լարվածություն»,- նշեց նա: