Կառավարության կազմն արդեն գրեթե ամբողջապես պատրաստ է, և այսօր նորանշանակ բոլոր նախարարները մասնակցում էին նիստին: Նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց իր հետ աշխատելու համաձայնության համար:
Այսօրվա կառավարության նիստից հետո հետաքրքիր մի դրվագ պատահեց: Ինչպես գիտենք, կառավարության նիստի օրերին մի խումբ քաղաքացիներ հավաքվում են կառավարության շենքի դիմաց և իրենց բողոքներն են ներկայացնում: Այսօր ևս բողոքող քաղաքացիներ կային: Երբ որ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը կառավարության շենքից դուրս էր գալիս, այնտեղ հավաքված դժգոհող քաղաքացիները նրան ծափողջյուններով դիմավորեցին` շնորհավորելով նախարարին: