Արգամ Աբրահամյանը հրաժարակա՞ն է տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրա որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը եւս առաջիկայում հրաժարական է ներկայացնելու:

«Ժողովուրդ»-ը Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանից փորձեց պարզել, թե Արգամ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը որքանով են իրատեսական: Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց. «Ո՛չ, սխալ տեղեկություններ են: Մեր քաղաքապետը նորմալ աշխատում է, ընդհանրապես չկա նման բան: Անգամը նման մտադրություն չունի: Խնդրում եմ, որ այդպիսի տեղեկություններ չտարածեն»:




Լրահոս