
Վերջին օրերին ակտիվ քննարկվում է ՀՀ Արմավիրի թոշակառու մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հնարավոր պաշտոնանկության հարցը: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ղահրամանյանի հետ, սակայն վերջինս լսելով հարցը՝ սկսեց բարձր ձայնով ծիծաղել:
«Դե, թող քննարկեն: Ինձ հետ որեւէ խոսակցություն չի եղել այդ թեմայի շուրջ: Եթե իմ աշխատանքից դժգոհեն, ապա ես այլեւս չեմ աշխատի մարզպետի պաշտոնում: Իսկ առայժմ ոչ ոք չի դժգոհել»,- ինքնագոհ հայտարարեց Արմավիրի մարզպետը: