Մրցակցող ուժերը խոհեմություն կունենան և սրացումներ թույլ չեն տա. արդարադատության նախկին նախարարը` գալիք ընտրություններմ մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և մի շարք այլ քաղաքաներում տեղի  կունենան ՏԻՄ ընտրություններ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

Պարո՛ն Մանուկյան, Դուք որպես արդարաատության նախկին նախարար ինչպե՞ս եք  գնահատում Գյումրիում տիրող նախընտրական մթնոլորտը:

-Նախընտրական պայքարը բավականին ակտիվ է իմ գնահատմամբ։ Թեկնածուների առատությամբ և ծրագրերի բազմազանությամբ թերևս առավել բազմակարծիք ընտրություն չենք ունեցել։ Սա շատ դրական է, լավ նախադեպ է։

-Ձեր կարծիքով, արդյո՞ք քաղաքական հետապնդումներ կան Գյումրիում, թե ոչ:

-Ցավոք, որոշ դեպքեր և իրադարձություններ մթագնեցին նախընտրական մթնոլորտը, բայց հուսով եմ մրցակցող ուժերը խոհեմություն կունենան` սրացումներ թույլ չտալու։

Բոլոր դեպքերում վստահ եմ, որ գյումրեցիք կկատարեն արժանապատիվ և ճիշտ ընտրություն։ Միակ հորդորս է Գյումրիի ընտրողներին. անպայման մասնակցեք քվեարկությանը, եղեք Ձեր քվեների տերը՝ ցույց տալով Ձեր հստակ պատասխանատվությունը քաղաքի նկատմամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս