
2009թ. Ադրբեջանի ազատ ոճի ըմբշամարտի նախկին չեմպիոն Չամսուլվարա Չամսուլավարաևը սպանվել է Իրաքում: Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող մեդիառեսուրսները:
Ըմբշամարտի նախկին չեմպիոնը սպանվել է Մոսուլ քաղաքում: Ինչպես նաև հաղորդվում է դաղստանցի Մուհամեդ Ահմեդովի սպանության մասին:
Դաղստանցին, ով միացել էր «Իսլամական պետությանը», զոհվել է անօդաչու թռչող սարքի ավիահարվածի արդյունքում: