ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը մասնակցել է «Հայփոստի» նորարարական ծառայության և հատուկ նոր մեքենաների շնորհանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն այսուհետ հանդես կգա նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությամբ:
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի աննախադեպ ծառայության, ինչպես նաև ձեռք բերված հատուկ նոր մեքենաների շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Հայփոստ թրասթ ﬔնեջﬔնթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը նախարար Վ. Մարտիրոսյանին ներկայացրեց նոր մեքենաները, որոնք հագեցած են գերժամանակակից սարքավորումներով, և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:

Այնուհետև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը և «Հայփոստ թրասթ մենեջմենթի»-ի տնօրենը վարորդներին հանձնեցին նոր մեքենաների խորհրդանշական բանալիները:

Անփորձանք երթ մաղթելով վարորդներին` նախարար Վ. Մարտիրոսյանը կարևորեց «Հայփոստի» կողմից 14 հատուկ նոր մեքենաների ներդրումը, որոնց արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նախարարի կարծիքով` այս ներդրումն առաջին հերթին անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության բնակիչներին որակով ծառայություն մատուցելու համար:

Նոր ծառայությունը կօժանդակի նաև ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին` ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը, միաժամանակ կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:

«Հայփոստի» այս նոր ծառայությունը հոկտեմբերի 1-ից կիրականացնի փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս