
Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը երկիրն օկուպացնելու փորձ էր: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Հուլիսի 15-ի իրադարձությունները փորձ էին օկուպացնել Թուրքիան: Հեղաշրջման փորձի մասշտաբները և դրա հետևում կանգնած անձանց ինքնությունը գնահատելիս պարզ է դառնում, որ հաջողված հեղաշրջման դեպքում մենք կկորցնեինք նախկին Օսմանյան կայսրության այն հողերից, որոնք հետ վերցրեցինք 1912-1923թթ.»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան կարող է 3 ամսով երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը: