Մինչ ՀՔԾ-ն փնտրում է ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին, վերջինս մասնակցում էր շքերթի (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը շարունակում է քննել Սարի թաղում բռնություն գործադրած անձերի որոնումները, հուլիսի 29-ի գործողությունների գլխավոր դերակատարները ազատ շրջում են:

Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի ղեկավար Արշակ Հակոբյանը Սարի թաղում իրականացված ջարդի ու կրակոցների դերակատարներից է, եւ օրվա տեսանյութերում հստակ երեւում է նրա մասնակցությունը:

14522751_1264242550286458_3782293833458772620_n

14519857_1264242543619792_2039198422799113755_n

Սակայն մինչ օրս Արշակ Հակոբյանը չի հայտնվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ուշադրության կենտրոնում. համենայնդեպս մեր հարցումներին ի պատասխան քննչական այդ մարմնից որեւէ տեղեկություն չեն հաղորդում:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իրավապահ համակարգի կողմից սույն անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Իրավապահները հավաստիացնում են, որ նշված տեսանյութերը, լրագրողական բոլոր հոդվածները ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ուսումնասիրվում են: Ուշադրության կենտրոնում են բոլոր այն անձինք, որոնք բռնություն են գործադրել քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ, խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությանը:

Թե ինչ աշխատանքներ են տարվում, դժվար է ասել, բայց փաստ է, որ Արշակ Հակոբյանն ազատ շրջում է եւ մասնակցում ոստիկանության հրապարակային միջոցառումներին: Սեպտեմբերի 28-ին նա եղել է ոստիկանության կրթահամալիրում, որտեղ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին:

14522830_1264242560286457_7906623991499310713_n-1

14523229_1264242546953125_6477275858132575428_n

Ինչպես հայտնի է՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու հետ կապված հրապարակվեցին աղմկալի լուսանկարներ, թե ինչպես էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբորորդին, Տիգրան Մելոյանը եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը ակտիվորեն ներգրավված:

14500699_1264247370285976_5241118362723894295_o

14500297_1264247376952642_4724800295282466045_o

14522983_1264247373619309_3620253453782398539_n-1

14484842_1264247363619310_424858525867202859_n

14517531_1264247450285968_2843076366574661480_n

Մինչ օրս անհայտ է՝ լուսանկարներում երեւացողներից ովքե՞ր են ենթարկվել կամ ենթարկվելու պատասխանատվության:




Լրահոս