Սուր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ մեր օրգանիզմն առատ լորձ է արտադրում, որի հետևանքով քթի խցանում, արցունքաբերություն, լորձաթաղանթի և քթի խոռոչի այտուց, գլխացավեր են առաջանում:
Այս ըմպելիքն ունի հրաշագործ հատկություն: Այն ակնթարթորեն մաքրում է շնչառական ուղիները:
Անհրաժեշտ է՝
– միջին չափի 1 սոխ
– 2 բաժակ ջուր
– 1 կիտրոնի հյութ
– 2 ճաշի գդալ մեղր
Պատրաստման եղանակը՝
1. Կտրեք սոխը բարակ օղակներով, ավելացրեք ջուր և եփեք մարմանդի կրակի վրա 15 րոպե:
2. Հանեք կրակից, թողեք հովանա 5 րոպե , ապա թրմեք: Ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը:
3. Օգտագործեք ըմպելիքն օրվա ընթացքում ոչ մեծ չափաբաժիններով: