ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսին և մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակիին:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին ներկայացրին «Հայաստան – առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի հիմնական նպատակները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումների ավելացման, արտահանման ուղղությունների զարգացման և այդ համատեքստում Համաշխարհային բանկից ակնկալվող աջակցության հեռանկարները:
Նախարար Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի հետ՝ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում, և այսպիսի հանդիպումները նպաստում են երկկողմ գործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն:

Վ. Մարտիրոսյանը կարևորեց Այ-Թի ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, և հույս հայտնեց, որ երկկողմ գործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության




Լրահոս