
ՀՀԿ կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 26-ին համագումար կանցկացնի, որը հաշվետու բնույթ կկրի. «Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար: Նախատեսվում են փոփոխություններ եւ ծրագրի, եւ Կանոնադրության մեջ: Չեմ բացառում նաեւ, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում, որովհետեւ մշտապես ընթացող գործընթաց է»:
Շարմազանովը չբացառեց նաեւ, որ փոփոխություններ կլինեն մարզպետարաններում: