Armenian text to speach

Դատելով բյուջեի ցուցանիշներից՝ հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանության արժանացրեց ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը։ Դատելով բյուջեի ցուցանիշներից՝ հաջորդ տարի մեր երկիրը ավելի վատ է ապրելու։ Մասնավորապես, ծախսերը էականորեն կրճատվելու են։

Սակայն թվական որոշակի անճշտություններ կան, որոնք թույլ չեն տալիս «հաշվարկել», թե որքանով է վատ լինելու։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե 2017 թվականին բյուջեի ծախսերը այս տարվա համեմատ կրճատվելու են 100 միլիարդ դրամով, սակայն համեմատելով այս և հաջորդ տարվա բյուջեները՝ պարզ է դառնում, որ ծախսերը կրճատվում են 17 միլիարդ դրամով։

Եկամուտների մասով ևս անհստակություն կա։ Վարչապետը հայտարարեց, թե եկամուտները աճելու են 70 միլիարդ դրամով, սակայն փաստաթղթերով աճը միայն 24 միլիարդ է: Թվային այս տարբերությունները, թերևս, պայմանավորված են նրանով, որ վարչապետը համեմատությունը արել է ոչ թե 2016 թվականի բյուջեի մասին օրենքի, այլ սպասվող ցուցանիշների՝ այսինքն կատարողականի հետ։ Եթե դա այդպես է, ապա այս տարվա բյուջեն էականորեն թերակատարվելու է թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի մասով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս