Գերմանիայում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինյեստան նշել է, որ փլեյ-օֆֆի ուղեգիրը դեռ երաշխավորված չէ:
«Մենք դեռ պետք է աշխատանք կատարենք, որպեսզի նվաճենք փլեյ-օֆֆի ուղեգիր: Առջևում դեռ երկար ճանապարհ կա: Միշտ անհրաժեշտ է ցուցադրել առավելագույնը»,-նշել է Ինյեստան:
Հավելենք, որ «Բարսելոնան» 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» 2 միավոր քիչ ունի: