Աշտարակի բնակչուհին ինքնաձիգ և նռնակներ է հանձնել Ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Մելանիա Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, ինքնաշեն 3 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 57 փամփուշտ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1959 թ. ծնված Խաչիկ Ղ.-ն կամավոր հանձնել է զենիթահրթիռային գնդացրի 5 փամփուշտ, 1 նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 54 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1960 թ. ծնված Ժիրայր Դ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, իսկ 1964 թ. ծնված Աշոտ Ս.-ն՝ ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Հրաչիկ Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ, 7.62 մմ տրամաչափի «ԱԿՄ» ինքնաձիգի՝ 25, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի՝ 10, 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 35 փամփուշտ

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հրաչիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսավոր հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 153 փամփուշտ և «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի:




Լրահոս