Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ դեռևս չկան: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` ելույթ ունենալով Վաշինգտոնում կազմակերպված գիտահետազոտական 8-րդ ամենամյա ֆորումի շրջանակներում:
Նրա խոսքով՝ այսօր աշխարհում կան սառեցված կոնֆլիկտներ, որոնցում ներկայումս չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, նախևառաջ այն պատճառով, որ «առաջնորդները պատրաստ չեն»:
Բացի այդ, Քերին նշել է, որ պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտն այդ տեսակին չի դասվում: Ըստ նրա՝ նման կոնֆլիկտները «բարդ են, սակայն կարելի է դրանք անցյալում թողնել»: