Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդականը փաստացի ապրում է ինչպես ՌԴ քաղաքացի. ինչ ունեցվածքի տեր է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանն արդեն ներկայացրել է իր ունեցվածքի մասին պաշտոնական տվյալներ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նորանշանակ խորհրդականն ունի անհատական բնակելի 2 տուն, մեկ ընկերությունում՝ 17 հազար 500 դրամի բաժնեմաս: Տվյալ դեպքում, նշված չափի բաժնեմասը ենթադրում է, որ Մարտիրոսյանն ինչ-որ ընկերության մեկ երրորդ բաժնետոմսերի սեփականատերն է:

Գագիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմում են 17.5 մլն ռուսական ռուբլի: Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որ այս տարվա անցած ութ ամիսներին կազմել է 2 մլն 210 հազար ռուսական ռուբլի եւ կենսաթոշակը՝ 63 հազար ռուբլի:

Այլ կերպ ասած՝ Գագիկ Մարտիրոսյանը փաստացի ապրում է ինչպես ՌԴ քաղաքացի: Հետաքրքիր է, թե ինչպես է նա ՀՀ կառավարությունում պաշտոնավարելու:

martirosyan_13




Լրահոս