ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը եկող տարի պետական բյուջեից ծրագրվում է հատկացնել 14 մլրդ 539 մլն 298 հազար դրամ: Նշենք, որ այս տարվա պետական բյուջեով գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված է 15 մլրդ 905 մլն 49 հազար դրամ:
Ստացվում է, որ եկող տարի գյուղատնտեսության ոլորտին հատկացվելիք գումարը 1 մլրդ 365 մլն 751 հազար դրամով կրճատվելու է: Ի դեպ, գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար կհատկացվի 1 մլրդ 163 մլն 13 հազար դրամ: Այս նպատակով հատկացվող միջոցների չափը փաստացի մնալու է նույնը:
Հիշեցնենք, որ այդ հատկացումների շնորհիվ գյուղացիները կարողանում են ցածր տոկոսով վարկեր վերցնել: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանի գյուղացիությունը փաստացի վարկերի հաշվին է կարողանում գոյատեւել: