Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անհրաժեշտ է համարում վերջ դնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններին, եթե նա կրկին ընտրվի Ֆրանսիայի նախագահ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Hurriyet-ին:
«ժամանակն է, որ ինչ-որ մեկն ասի Թուրքիային՝ «քո տեղն Ասիայում է»,-թուրքական պարբերականը մեջբերում է Սարկոզիի հայտարարությունը: Ընդ որում, նա ընդգծել է, որ կգործադրի բոլոր պայմանները ԵՄ-ի կազմից մեծ Բրիտանիայի դուրսբերման մասին որոշման փոփոխության համար:
Սարկոզիի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում նա կմեկնի Մեծ Բրիտանիա և իր ծրագիրը կներկայացնի, որպեսզի Լոնդոնը վերանայի հանրաքվեի արդյունքները: