
Ռուսաստանը երբեք չի բանակցի «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ, եթե նույնիսկ նրանք զենքը վայր դնեն: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Դրանք ահաբեկչական խմբավորումներ են, որոնց հետ մենք որևէ կոնտակտի մեջ չենք մտնի: Երբեք բանակցություններ չեն լինի ահաբեկիչների հետ, ոչ մի պայմանով»,-ասել է Սիրոմոլոտովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆրանսիական կործանիչները սկսել են ռմբակոծել «Իսլամական պետության» զինյալների դիրքերը: