Վերջերս վաճառքի հանված iPhone 7-ը պայթել է մինչ իր նոր տիրոջը հասնելը: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով օգտատերերիջ մեկի գրառմանը:
Հաղորդվում է, որ հեռախոսը պայթել է հենց փաթեթավորման ներսում: Հեռախոսի տերը դրա լուսանկարները հրապարակել է Reddit պորտալում:
Օգտատերերը մեկնաբանություններ են թողել, որոնցից մեկում ասվում, որ «Apple-ը կրկնում է Samsung-ի սխալները»:
Սակայն պարբերականը նշում է, որ iPhone-ը չի կրկնի այդ սխալները, քանի որ դրա մարտկոցները համեմատաբար անվտանգ են: