Այսօր ներկայացվեցին 5-րդ գումարման խորհրդարանի 9-րդ նստաշրջանի պատգամավորների գույքի ու եկամուտների 2012-2016թթ. հայտարարագրերի դիտարկման արդյունքները: Ընդհանուր առմամբ, բոլոր պատգամավորների հետ փոխկապակցված անձինք մոտավորապես 13 միլիարդին համարժեք դրամական միջոցներ են հայտարարագրել 2015 թվականի վերջին:
Ծրագրի համակարգող Բաբկեն Թունյանը ներկայացրեց 2015 թ-ին ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը: Ըստ այդմ ամենաշատ գումար ունի Գագիկ Ծառուկյանը՝ 16,6 միլիարդ դրամ:
Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է. նա 8.8 միլիոն դոլարի դրամական միջոցներ է հայտարարագրել և իր դեպքում կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են:
Երրորդ տեղում Գրիգորի Մարգարյանն է 5,1 միլիոն դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում կան թվով 16 դոլարային միլիոնատերեր:
Ըստ խմբակցությունների՝ բոլոր դրամական միջոցների 58,75 տոկոսը ԲՀԿ-ինն է, երկրորդ տեղում ՀՀԿ-ն ՝ 34,4 տոկոս, և անկախ պատգամավորներն են: