Թուրքական լիրան արժեզրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում 1 դոլարի փոխարժեքը հատել է 3 լիրայի սահմանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` դոլարի արժևորումը պայմանավորված է երկրում արտակարգ դրությունը երկարացնելու քննարկումների հետ կապված լարվածությամբ և համաշխարհային շուկայում զարգացումների ազդեցությամբ:

Շաբաթվա ընթացքում 1 դոլարի փոխարժեքը տատանվել է 2.97 – 2.99 լիրայի սահմաններում, սակայն Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում արտակարգ դրությունը երկարացնելու մասին առաջարկից հետո լիրան դոլարի նկատմամբ սկսել է արժեզրկվել:

Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին գումարվել է նաև համաշխարհային շուկայի զարգացումները, որոնց հետևանքով սեպտեմբերի 29-ին 1 դոլարի դիմաց սահմանվել էր 2,99-3 թուրքական լիրա: Իսկ ահա ամսի 30-ին դոլարի փոխարժեքը հատել է 3 լիրայի սահմանը՝ կազմելով 3.0045 լիրա: Եվրոյի փոխարժեքը նունպես աճել է: 1 Եվրոյի դիմաց սահմանվել է 3.37 լիրա:




Լրահոս