Ծանոթացեք, սա Սուշմիթան է՝ հնդկուհի վիեդոբլոգեր, ով մազերի արագ աճի և մազերի խնամքի գուրու է:

1. Հալվեի (ալոե) հյութ

Շատերի տանը այն պարզապես դրված է իր տեղում, բայց իզուր: Հալվեի հյութը խթանում է մազերի աճն ու խնամում գլխամաշկը:
Կտրեք մի քանի տերև, ամեն մեկը կիսեք երկու մասին, որպեսզի հյութ ազատվի: Մերսեք մազարմատները: Այն կլավացնի արյան շրջանառությունը: Դիմակը թողեք առնվազն 2 ժամ, ցանկության դեպքում կարելի է թողնել ողջ գիշեր:
2. Պանտենոլ

Մազերը լվացեք, քսեք պանտենոլն արմատների վրա: Ինչպես նաև այն կարող եք քսել մազերի ողջ երկարությամբ:
3. Սառը ջուր

Գլխամաշկը լվանալուց հետո թրջեք սառը ջրով: Սառը ջուրը փակում է ծակոտիներն ու լավացնում արյան շրջանառությունը:
4. Խնձորի քացախ

Օգտագործեք այն շամպույնի փոխարեն: Այն սուր հոտ չունի:
5. Սպիտակուցային դիմակ

Այս միջոցը կլրացնի պրոտեինների պակասը:
6. Ձու և կոնյակ

Ձուն պրոտեիններ է պարունակում, իսկ կոնյակը՝ դուբիլային նյութեր, որոնք մազերն առավել հաստ են դարձնում և խթանում աճը:
7. Եթերայուղեր

Ժոժոբայի, նուշի, լավանդայի, խնկունի յուղերը բարենպաստ ազդեցություն ունեն մազարմատների վրա՝ շնորհիվ մեծ քանակությամբ վիտամինների և բուսային բաղադրիչների:
Քսուքը թողեք 2-3 ժամ: Այն մաքրելու համար անհրաժեշտ է 2 անգամ լվանալ մազերը:





























