Հալեպահայությունն այսօր ապրել է սիրիական պատերազմի ամենածանր օրերից մեկը: Հալեպի հայկական թաղամասերի վրա զինյալների հարձակման հետևանքով զոհվել է չորս հայ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում: Ըստ arevelk.am-ի աղբյուրի, նա Հասմիկ Կիրակոսյանն է:
Մահացել է նաև 12-ամյա աշակերտ Արման Հինդոյանը: Նրա մայրը՝ Բեթի Հինդոյանը, և քույրը՝ Միրեյ Հինդոյանը, վիրավորների թվում են եղել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բեթի Հինդոյանը նույնպես մահացել է հիվանդանոցում:
Մյուս լուսանկարում՝ հալեպահայ Ծիլա Ջազբաղջուրյանն է, ով ևս զոհերի թվում է: Լուսանկարը՝ Գանձասարից: