Քչերը գիտեն, թե որքան օգտակար է ձմերուկի կեղևը: Ժողովրդական բժշկության մեջ վաղուց են օգտագործվում ձմերուկի սերմերը, հյութն ու նաև կեղևը:
Թե ինչ օգտակարություն ունի՝ ստորև.
Դեմքի մաշկի գեղեցկության համար
Ձմերուկի կեղևերներից պատրաստված դիմակները խոնավեցնում են մաշկը, հարթեցնում այն և հակաբորբոքային ազդեցություն ցուցաբերում: Օգտագործելուց առաջ առանձնացրեք կեղևի կանաչ շերտը:
Ապա մանրացրեք: Դրեք ստերիլ բինտի վրա, ապա ստացված դիմակը դրեք դեմքի վրա: Թողեք մոտ 20 րոպե, լվացվեք սառը ջրով:
Մարսողության խանգարման դեպքում
Եփելուց առաջ առանձնացրեք կեղևի կանաչ շերտը: 100 գրամ կեղևն ավելացրեք 1 լիտր ջրի մեջ և եփեք մարմանդ կրակի վրա մոտ կես ժամ: Դրանից հետո հանեք կրակի վրայից և թողեք հովանա ևս 1 ժամ, ապա թրմեք: Օգտագործեք միջոցը օրական 3 անգամ մոտ կես բաժակ:
Ավելորդ քաշի դեպքում
Առանձնացրեք կեղևի կանաչ շերտը, խորանարդը լցրեք թավայի մեջ և տաքացրեք 55-60 աստիճան ջերմաստիճանով:Ապա մանրացրեք մինչև փոշի դառնալը: 2 ճաշի գդալ փոշին լցրեք 500 մլ եռացրած ջրի մեջ և թողեք հովանա մոտ 1 ժամ: Թրմեք: Օգտագործեք օրական 3 անգամ 100 մլ ուտելուց առաջ:
Ինչպես նաև այն կարելի է օգտագործել ստամոքսի հաճախակի ցավերի դեպքում:
Ցավոք, ձմերուկի կեղևներից պատրաստված միջոցները հակացուցված են միզաքարային հիվանդություններ, դիաբետ, պիելոնեֆրիտ և շագանակագեղձի պաթոլոգիա ունեցողների համար: