
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ չէ, որ հետագայում կարող է մարզել գերմանական ակումբներից որևիցե մեկը:
2001-ից 2008 թվականների ընթացքում Կլոպը աշխատել էր «Մայնց»-ում, որից հետո մինչև 2015 թվականը գլխավորել էր Դորտմունդի «Բորուսիա»-ն:
«Ապրելու համար միևնույն է վերադառնալու եմ Գերմանիա: Սակայն չգիտեմ, կաշխատեմ որպես գլխավոր մարզիչ այնտեղ, թե ոչ: Չեմ ցանկանում, որ կարիերայիս ավարտին իմ ներկայությամբ անհարմարություն պատճառեմ այլ մարդկանց», – նշել է Կլոպը: