Հաճախ գովազդը կամ վառ փաթեթավորումն այն գործոններն են, որոնցով մենք կոսմետիկա ենք ընտրում: Սակայն այդ ոլորտում փորձագետ և դիմահարդար Փոլա Բեգունն այդպես չի կարծում: Նրա կարծիքով՝ չպետք է հավատալ արտադրողներին:
Ներկայացնում ենք միֆեր, որոնց մեզ ստիպում են հավատալ հայտնի կոսմետիկա արտադրողները:
Միֆ № 1. Որքան հայտնի է բրենդը, այնքան արդյունավետ է
Կոսմետիկ միջոցի արդյունավետությունը պայմանավորված է բացառապես նրա քիմիական կազմով, քանի որ ո՛չ արտադրող ընկերության ապրանքանիշը, ո՛չ գինւ չեն կարող ապահովել դրա արդյունավետությունը: Կարևոր է ապրանքի բաղադրությունը:
Միֆ № 2. Հակատարիքային կոսմետիկա գոյություն ունի
Ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծ տարիքում գլխավորը ձեր մաշկի տեսակը որոշելն է: Ցավոք, ծերության դեմ կրեմներ գոյություն չունեն: Խոսելով տարիքային կոսմետիկայի մասին, մարքեթոլոգները նկատի ունեն միջոցներ, որոնք օգնում են պիգմենտացիայի դեմ պայքարում, լավացնում մաշկի էլաստիկությունն ու աննկատ դարձնում կնճիռները:
Միֆ № 3. Կոպերի մաշկի համար հատուկ կրեմ է անհրաժեշտ
Աչքերի կրեմը ոչնչով չի տարբերվում դեպքի կրեմից: Դա միևնույն կրեմն է, սակայն տարբեր տարաներում և առավել բարձր գնով:
Միֆ № 4. Կրեմ ցելյուլիտի դեմ
Եթե դա ճշմարտություն լիներ, ապա մոդելները չէին օգտվի ֆոտոշոփից: Ներկայումս գոյություն չունի ցելյուլիտի դեմ պայքարող կոսմետիկա:
Միֆ № 5. Օրգանիկ կոսմետիկան սովորականից լավն է
Իրականում դա սովորական փիառ քայլ է: Այսպես կոչված «օրգանիկ կոսմետիկան» կարող է անվտանգ լինել, սակայն այն դրանից այն արդյունավետ չի դառնում:
Միֆ № 6. Կրեմ կնճիռների դեմ
Գոյություն չունեն կրեմներ կնճիռների, աչքերի ներքևի հատվածի մուգ շրջանակների դեմ:
Միֆ № 7. Արևի ճառագայթներից պաշտպանող կրեմ՝ լողափին չվառվելու համար
Պարզվում է, որ արևի ճառագայթներից պաշտպանող կրեմը պաշտպանում է կնճիռներից, պիգմետային հետքերից:
Միֆ № 8. Շամպույնը կարող է կանգնեցնել մազաթափությունը
Շամպույնը ոչ մի կերպ չի ազդում մազերի վիճակի վրա: Շամպույնի հիմնական խնդիրը մազերը մաքրելն է: Ո՛չ բրենդը, ո՛չ գինը չեն կարող որևէ նշանակություն ունենալ:
Միֆ № 9. Մազերը կարելի է ներկել՝ առանց դրանք վնասելու
Ներկող միջոցները չեն կարող չվնասել մազերը: Բոլոր ներկող միջոցները գործում են միանման:
Միֆ № 10. Արևայրուքն անվտանգ է
Այս հաստատումն ընդունելի չէ ո՛չ սոլյարի կենտրոնում, ո՛չ լողափում, ո՛չ որևէ այլ վայրում: Առավել անվտանգ է ավտոզագարը: