
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ մոտակա օրերին սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: