Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է (International Day of Older Persons): Այն հռչակվել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ: 1991թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասմաբլեան իր 46/91 որոշմամբ ընդունեց Տարեց մարդկանց նկատմամբ ՄԱԿ-ի սկզբունքները:   Սկզբնական շրջանում Տարեցների միջազգային օրը նշվում էր միայն Եվրոպայում, այնուհետև Ամերիկայում, իսկ այժմ` աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Բնակչության ծերացման հիմնախնդիրները լուծելու նպատակով ՄԱԿ-ը 2002 թվականի ապրիլին Մադրիդում գումարեց Ծերացման երկրորդ համաշխարհային վեհաժողովը, որն ընդունեց երկու կարևոր փաստաթուղթ` Քաղաքական հռչակագիրը և Ծերացման մասին Մադրիդի Գործողության միջազգային ծրագիրը:

Այսօր Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակել է Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թվականի օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:




Լրահոս