Էկոնոմիկայի նախարարությունից տուրիզմի վարչությունը կառանձնացվի. նոր կոմիտեի ղեկավարը Կարեն Կարապետյանի մարդն է լինելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ վարչապետը որոշել է էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնել տուրիզմի վարչությունը՝ այն դարձնելով կոմիտե եւ կոնկրետ խնդիրներ դնելով․ «Քանի որ մենք հարեւան երկրին անհամեմատ զիջում ենք, իսկ տուրիզմն ամենահեռանկարային բիզնես-ճյուղերից է համարվում»:

Մեր տեղեկություններով` տուրիզմի կոմիտեի ղեկավարի պաշտոնում Կարապետյանը տեսնում է իր «մարդուն», այլ ոչ թե 2005-ից վարչության պետ Մեխակ Ապրեսյանին: «Նա հազիվ վարչության պետ է ձգում, ուր մնաց կոմիտե ղեկավարի։ Դա կարեւորագույն ենթակառուցվածք է, որտեղ պետք է ավելի պրոֆեսիոնալ, ուժեղ մասնագետ նշանակել, եւ այդպես էլ կանի վարչապետը»,-ասաց մեր աղբյուրը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս