
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ալյանս» կուսակցության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս վարչության ընդլայնված նիստի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ: Թե ինչն է պատճառը, մեր աղբյուրը չմանրամասնեց, պատգամավորը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, խոսնակն էլ ասաց, որ Ուրիխանյանն ինքն անհրաժեշտության դեպքում կմեկնաբանի` ըստ էության չհերքելով տեղեկությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: