Արտեմ Ասատրյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ.

«Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:

Հարգանք և խոնարհում Ձեր ավանդի, աշխատանքի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին:
Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ: Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:

Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կարող եմ վստահեցնել, որ մեր ամենօրյա աշխատանքում մեծ դեր է հատկացվում տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առարկայական ծրագրերին: Մենք շարունակելու ենք տարբեր սոցիալական ծառայությունների միջոցով մեր տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովել և նպաստել հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

Հավաստիացնում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք որդեգրել մեր առջև դրված նպատակներն իրագործելու համար և Ձեր բարի խորհուրդները, Ձեր փորձը կարևոր ուղեցույց են մեր ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և հավատ վաղվա օրվա հանդեպ»:




Լրահոս