
ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը: Այս մասին թվիթերի իր էջում գրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ՝ հարցի լուծման նպատակով, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,-գրել է Ուորլիքը: