Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Արշակունյաց 51 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված կնոջ դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված կինը հանդիսանում էր 30-ամյա Անի Սարգսյանը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։