«Իսլամական պետություն»-ը քիմիական հարձակում է նախապատրաստում ԱՊՀ խոշորագույն քաղաքների վրա. Life.ru

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Life հեռուստաալիքը երեկ՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ում սեփական աղբյուրներին, հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քիմիական հարձակում է նախապատրաստում ԱՊՀ խոշորագույն քաղաքների, Եվրամիության և Մերձավոր Արևելքի վրա:

Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչների թիրախներից մեկը կլինի կենտրոնական ջրամատակարարման համակարգը:

Հեռուստաալիքի աղբյուրները նշում են, որ օպերացիայի իրագործման համար զինյալները պլանավորում են օգտագործել «միայնակ գայլերին» (նրանց, ովքեր թողել են ռազմական գործողությունների գոտին և վերադարձել հայրենիք):




Լրահոս