Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոց է վնասվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով DW-­ն, Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհրդի տեղեկացմամբ, հարձակման արդյունքում
մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:

Հիվանդանոցը փակվել էր սեպտեմբերի 28­-ի հրթիռակոծությունից հետո, նույն օրը վնասվել էր նաև քաղաքի M1 հիվանդանոցը: Երկու բժշկական հաստատություններն էլ լրջորեն վնասվել էին, մնացել առանց ջրի: Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրդը կարծում է, որ հիվանդանոցները հատուկ թիրախավորվել են: M10 հիվանդանոցի տնօրեն Աբու Ռաջաբի խոսքով` հրթիռակոծության
հետևանքով զոհվել են երկու հիվանդներ:

ՄԱԿ­ի գլխավոր քարտուղար Բան Կի ­Մունը հիվանդանոցների թիրախավորումներն անվանել է «ռազմական հանցագործություններ»:




Լրահոս