
Ռուս զինվորականները Հալեպի տուժած շրջաններին 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Օգնությունը ներառում է սննդամթերք, անձնական հիգիենայի միջոցներ և կենսական կարևորություն ունեցող այլ իրեր:
Զինվորականների հաղորդմամբ՝ Հալեպի արևելքում իրավիճակը կրիտիկական է: Վերջերս դեղորայքի անվան տակ զինյալները քաղաք են մտցրել անհայտ ծագում ունեցող դեղապատիճներ: Օդի հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ դրանք թունավոր գազի են վերածվում, որոնք վարակում են շնչառական օրգաններն ու նյարդային համակարգը: