Ռուս մարզուհի Ալինա Կաբաևան հանրությանն է ներկայացել իր երկու տղաների հետ: Նրա մատին մատանի է նկատվել, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «գաղտնի ընտանիքն» է:
Պարբերականը նշում է, որ 33-ամյա Կաբաևան, ում Պուտինի հետ կապերի մասին գրում են 2008թ.-ից, այցելել է Մեգասպորտի մոսկովյան պալատ երկու տղաների հետ, որոնց տարիքն անհայտ է և փորձել է թաքցնել ամուսնական մատանին:
Անցած տարի մարտին շվեցարական ԶԼՄ-ները գրում էին, որ Կաբաևան Պուտինից տղա է ունեցել, և այդ պատճառով է, որ ՌԴ նախագահը մեկ շաբաթից ավելի չի երևացել հանրության առջև: Կրեմլում այդ տեղեկությունները հերքել էին: