Այս օրը Հայաստանում հայտարարվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հոկտեմբերի մեկն է: Այս օրը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարել է իբրև Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր:

Այս տարի Հոկտեմբերի 1-ին, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իրականացրեց հանրային իրազեկման ակցիաներ Երևանի տարբեր հատվածներում:
Այսօրվա դրությամբ, աշխարհում 119 երկիր ունի ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրություն, 125 երկիր ունի սեռական ոտնձգություններին առնչվող օրենսդրություն, և 52 երկիր ունի ներամուսնական բռնաբարությանն առնչվող օրենսդրություն: Մինչդեռ Հայաստանը չունի վերը թվարկված օրենքներից և ոչ մեկը:

Կանանց ու աղջիկենրի նկատմամբ բռնությունը շարունակվում է, և հիմնականում այն տեղի է ունենում տանը՝ փակ դռների ետևում: Աշխարհում երեքից մի կին իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բնության, հիմնականում զուգընկերոջ կողմից: Մենք չենք կարող և չպետք է լինենք անտարբեր:
Խոսի՛ր, մի՛ եղիր անտարբեր:

Դու կարող էիր փրկել իմ կյանքը, բայց լռեցիր,
Դու կարող էիր աղմկել, օգնություն կանչել,
զանգել հնարավոր բոլոր կառույցներին,
բայց մտածեցիր. «Ուրիշի ընտանիքը՝ մութ անտառ է»:
Ամեն քայլափոխի մենք տեսնում ենք նույն անտարբերությունը՝
«Հարևանիս ծեծում են, ինձ ինչ, դա նրանց ընտանիքի խնդիրն է»:
Այս ցավալի մոտեցումը մարդկային կյանքեր է խլում, խեղում ճակատագրեր:
Ընտանեկան բռնության բազմաթիվ զոհեր աղերսել են օգնություն, սակայն մենք կամ չենք լսել, կամ համարել ենք, որ դա մեր գործը չէ: Սակայն քո մեկ զանգը, կարող էր փրկել նրա կյանքը:
Մի՛ եղիր անտարբեր: Խոսի՛ր:




Լրահոս