Գանձասար-Կապան – Փյունիկ խաղի ելքը վճռեց մեկ գոլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում «Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկին»:

Առաջին խաղակեսում տանտերերը զգալի առավելություն են ունեցել մրցակցի նկատմամբ, ու դա հաջողվել է վերածել գոլի. 12-րդ րոպեին եզրից ստացած բարձից փոխանցմանն արձագանքել է Հայկ Իշխանյանը՝ գնդակն ուղարկելով Գոռ Մանուկյանի դարպասը:

Երկրորդ խաղակեսում Արտակ Օսեյանի թիմը հավասարեցրել է խաղը, սակայն մրցակցի դարպասը գրավել նրանց չի հաջողվել:

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակել է 10 միավոր ու շրջանցել չորրորդ տեղում գտնվող «Փյունիկին»:




Լրահոս