Ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերի Անդրանիկ Գրիգորյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են հայտնաբերվել: Նրա քրոջ ամուսինը՝ Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ սահմանն ապօրինի հատելու մեջ դասալքության մեղադրանքներով կալանավորված Անդրանիկ Գրիգորյանի նկատմամբ օրերս սահմանվել է վեցամսյա հարկադիր բուժում.

«Անդրանիկը ճանաչում է մեզ:  Իսկ գերությունից նոր վերադարձած ժամանակ ոչ մեկիս, անգամ ծնողներին չէր հիշում: Բայց չի հիշում՝ ինչպես է հատել սահմանը, ինչպես է լքել զորամասը եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք՝ պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը սահմանը հատել է 2015թ. մարտի 22-ին, իսկ հայրենադարձվելուց հետո հայտարարել է, թե երբեք չի ցանկացել նման բան անել:




Լրահոս